Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Եթե սրանք են մեր բարեկամները, ապա պատկերացնում եմ, թե ովքեր են մեր թշնամիները

Եթե սրանք են մեր բարեկամները, ապա պատկերացնում եմ, թե ովքեր են մեր թշնամիները
22.02.2024 | 20:33

Միսաք Մանուշյանը, էն աշխարհից անիծում է բոլոր նրանց, ովքեր իր ոսկորներն օգտագործեցին` հայ ազգին ևս մեկ անգամ ծաղրելու համար:

Արցախը և Արցախի հազարավոր զոհերին մոռացության տալու` գեհենական խորամանկություն:

Մանավանդ, որ այդ շոուին մասնակցում էին տեր և տիկին ազգակործաններն ամենահայոց:

Եթե սրանք մեր բարեկամներն են` պատկերացնում եմ` ովքեր են մեր թշնամիները:

Անսահման ատելությունս` այս սրբապիղծ ծաղրածուներին:

Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2748

Մեկնաբանություններ